Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սան Ստեֆանոյից մինչև Թեհրան՝ 1878-2022թթ․ թղթե գդալ. Անդրանիկ Թևանյան

Սան Ստեֆանոյից մինչև Թեհրան՝ 1878-2022թթ․ թղթե գդալ. Անդրանիկ Թևանյան
25.07.2022 | 07:18

1878 թվականին Սան Ստեֆանոյում ընդունված 16-րդ հոդվածից, Բեռլինում 16-ը 61 դարձած հոդվածից, Սևրի դաշնագրից, Վուդրո Վիլսոնի բաժակաճառից, Անատոլ Ֆրանսի գրածից, Նիկոլայ Բ-ի չտված խոստումից, անգլիացիների աչքով անելուց, Ֆրանսիայի կառավարության կիլիկիայասիրությունից և 2022-ին Թեհրանում Ալի Խամենեի՝ հայ-իրանական սահմանին վերաբերող հարցի մասին հնչեցրած խոսքից երջանկացող, էքստազի մեջ ընկնող հարգելի՛ հայրենակիցներ, ե՞րբ է անցնելու այս մանկական հիվանդությունը։

Այսպես շարունակվելու դեպքում մեր ձեռքում ոչ թե թղթե շերեփ, այլ նույնիսկ թղթե գդալ չի մնա։ Եվ այս ամենը «ինքնիշխանություն» բառն ամեն օր օգտագործողների օրոք։


Հ․Գ․ Մեր ձեռքում թղթե շերեփը փոխարինվել է երկաթե մահակով ու մեծ կճուճով միայն այն ժամանակ, երբ ապավինել ենք ինքներս մեզ ու դրսում դաշնակիցներ, այլ ոչ թե տերեր ենք փնտրել։ Վերջին 144 տարվա մեջ մի քանի անգամ նման բան եղել է, բայց չենք գնահատել ձեռքբերումները, տեր չենք կանգնել մեր հաղթանակներին ու եկել հասել ենք այս օրին։

Դիտվել է՝ 11411

Մեկնաբանություններ